ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով: Նա նշեց, որ ընտանիքի անդամները վարակվել են իրենից, իրենց մոտ հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ, անգամ ջերմություն չունեն:

Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին աշխատելու է վարչապետի կեցավայրից, որտեղ կան աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

ՀՀ վարչապետը նաեւ նշեց, թե ումից է առավել հավանական, որ վարակվել է: Նա հայտնեց, որ կառավարության աշխատակիցը, որը նիստերից առաջ շարում է բաժակները, եղել է առանց ձեռնոցների, ինքը դա տեսել է, նկատողություն արել, բաժակները փոխվել են, սակայն հետո պարզվել է՝ այդ աշխատակիցը կորոնավիրուս է ունեցել:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս հորդորեց կրել պաշտպանիչ միջոցներ, թեեւ դրանք իրեն չեն օգնել, սակայն կարող են մյուսներին օգնել, ու հնարավոր է՝ հենց այդ պաշտպանիչ միջոցների կրման հետեւանքով ինքը չի վարակել կառավարությունում, այլ անձանց կամ շատ քչերին է վարակել:

Մեր թեստը, ցավոք, դրական է։

Julkaissut Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Sunnuntaina 31. toukokuuta 2020

armtimes.com