Նինոծմինդայի շրջանի վարակակիր բնակիչը ապաքինման փուլում էր ու այդ իսկ պատճառով վարակի տարածումը քիչ հավանական է

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի գրասենյակի ղեկավար Գիորգի Միքելաձեի խոսքով, Ղաուրմա գյուղի փակումը այս փուլում նախատեսված չէ:

Ըստ Գիորգի Միքելաձեի, ընտանիքի անդամներից բացի, վարակված մարդու հետ շփվել են մոտ 10 տեղացիներ:

Վարակակիրը ապաքինման փուլում էր։ Թեսթավորումը ցույց է տվել թեթեւ վարակի առկայություն։ Այդ իսկ պատճառով վիրուսի տարածումը քիչ հավանական է, սակայն մոտ 10 տեղացիներ ինքնամեկուսացված են եւ գյուղում տեղի կունենա թերմոսկրինինգ։