ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԵՎ ԾԱԼԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունը հերքում է տարածված այն կեղծ լուրերը, ըստ որի Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցում կատարվել են անօրինական աշխատանքներ, որի արդյունքում իբր թե վնասվել են եկեղեցու շրջակայքում գտնվող դամբարանները։ Եկեղեցու վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար, անհրաժեշտ փաստաթղթերը վերակառուցվող եկեղեցու նախագծի հետ ներկայացնելու պատճառով, Ախալցխայից հրավիրված երկրաբանի կողմից կատարվել է փորձագիտական աշխատանք՝ եկեղեցու հիմքերի ամրակայությունը ստուգելու համար։ Վերոհիշյալ մասնագետ-երկրաբանը ունի պատկան մարմինների կողմից տրված պետական լիցենզիա և վերջինիս կատարած փորձագիտական աշխատաքի արդյունքները արդեն ուղարկվել են Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդություն։ Այս է ճշմարտությունը, որի մասին տեղյակ են պատկան մարմինները։ Իսկ հարուցված քրեական գործը հուսով ենք շուտով կկարճվի։

Մեր հորդորն ու խնդրանքն է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։