Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 612 եւ մահվան 17 նոր դեպք, 4-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։

1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք:

Մահվան դեպքերից 13-ի  վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից  հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է: