Երկարատեւ դադարից հետ խոնարհված Օրջա գյուղի Սուրբ Թադեոս- Բարդուղիմեոս եկեղեցում կատարվեց գիշերային ժամերգություն

Այսօր, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը՝ ուղեկցությամբ Արագովայի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, եղավ Օրջա գյուղի Սուրբ Թադեոս- Բարդուղիմեոս խոնարհված եկեղեցում։ Իրականացավ բնակիչների վաղեմի երազանքը:

Երկարատեւ դադարից հետ խոնարհված եկեղեցում կատարվեց գիշերային ժամերգություն: Հավատացյալները հույս հայտնեցին, որ եկեղեցին մոտ ապագայում կվերականգնվի և կունենան գործող եկեղեցի: