Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, թիվը հասել է 17.064-ի, մահացել է 16 քաղաքացի

Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17.064 դեպք, նոր դեպքերը՝ 397: Մահացել է 16 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է հետևյալը. պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրվա համեմատությամբ առողջացել է 62 քաղաքացի: Առողջացածների ընդհանուր թիվը 6276 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83.600 թեստավորում:

Ըստ ԱՆ տեղեկատվության՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է: