Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք եւ մահվան 12 դեպք, 3-ը՝ այլ հիվանդություններից

Հունիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18.033 դեպք, որոնցից 6814-ը՝ առողջացած, 302-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87.600 թեստավորում:

Արձանագրվել է մահվան 9 դեպք: ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան եւս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է: