Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 893 դեպք:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա այսօրվա դրությամբ նրանց թիվը չի փոխվել և կազմում է 731:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: