Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն այսօր կանցկացնի նիստ

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն այսօր կանցկացնի նիստ: Ինչպես լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, մեծամասնության նիստը կսկսվի 15:00-ին, որտեղ կքննարկեն սահմանադրական փոփոխությունների հարցը:

Մդինարաձեի խոսքով, ամեն բան պարզ է, քանի որ սահմանադրական փոփոխություններին կաջակցի խորհրդարանական մեծամասնության բացարձակ մեծամասնությունը – 92 ձայնն երաշխավորված է:

«Այժմ հերթը ընդդիմության այն հատվածինն է, որը հաստատեց, որ սահմանադրական փոփոխություններին չեն աջակցի: Խոսքը վերաբերում է 25-26 պատգամավորի, համապատասխանաբար, փոփոխություններին որևէ վտանգ չի սպառնում: Մենք հունիսի 21-ին սահմանադրական փոփոխությունները կընդունենք արտահերթ նիստին՝ առաջին ընթերցմամբ»,- հայտարարել է Մդինարաձեն:

Պատգամավորի խոսքով, մեծամասնության նիստին քննարկման առարկա է լինելու նաև «Ընտրական օրենսգիրք» մտցվելիք փոփոխությունները, որը կնախաձեռնվի հաջորդ շաբաթ:

Սահմանադրական փոփոխությունները քննարկելու են այսօր, իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվելու է հունիսի 21-ին, արտահերթ նիստին:

Փոփոխությունն ընդունելու համար անհրաժեշտ է 113 պատգամավորի ձայն: