Օզնիյում բնակիչների ջանքերով գյուղի բարձրունքում տեղադրված խաչի օրհնության կարգ է կատարվել

Այսօր, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության Ծալկայի հովվության հայաբնակ Օզնի համայնքում, անկախ համավարակի ստեղծած դժվարությունների, իսկական տոն էր։

Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը՝ հոգևոր դասի մասնակցությամբ, կատարեց բնակիչների ջանքերով գյուղի բարձրունքում տեղադրված խաչի օրհնության կարգ։ Հավարտ արարողության՝ խաչի հարակից տարածքում, տեղի հայկական համույթների մասնակցությամբ, տեղի ունեցավ դաշտահանդես։ Հոգեշնորհ Հայր Սուրբն ու Արժանապատիվ Քահանա Հայրերը այցելեցին նաև գյուղի, 1860 թ․ կառուցված, Սուրբ Աստվածամայր եկեղեցի և աղոթք բարձրացրեցին առ Աստված։

Այսօր, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության Ծալկայի հովվության հայաբնակ Օզնի համայնքում, անկախ…

Julkaissut Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն Lauantaina 20. kesäkuuta 2020