Դատարանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի

armdaily.am- Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չբավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։

Քիչ առաջ Ծառուկյանը հեռացավ դատարանից: Նա կմնա ազատության մեջ, իսկ քրեական գործի քննությունը շարունակվելու է: