Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 3-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 3-ով և կազմել 911: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերականգնվածների թիվը 761 է:

Կարանտինային գոտիներում կա 2662 մարդ, իսկ հիվանդանոցում ստուգվում է 255 մարդ:

Վրաստանում 14 մարդ մահացել է կորոնավիրուսից: