Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, մահվան՝ 13 դեպք

Հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23.247 դեպք, որից 12.149-ը՝ առողջացած, 410-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105.046 թեստավորում:

Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։