Վրաստանում 15-րդ հիվանդն է մահացել կորոնավիրուսից

Վրաստանում 15-րդ հիվանդն է մահացել նոր տեսակի կորոնավիրուսից: Համապատասխան տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ըստ այդ տվյալների, Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 3-ով և կազմել 924: Ապաքինվածների քանակը ավելացել է 4-ով  դարձել 785:

Կարանտին ռեժիմում կա 2819 մարդ, իսկ հսկողության տակ հիվանդանոցում `230 մարդ: