Վրաստանում վարակի դեպքերի թիվն աճել է 2-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 2-ով և կազմել 926: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 6-ով և կազմեց 791:

Կարանտին ռեժիմում կա 2819 մարդ, իսկ հսկողության տակ`230 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: