Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, գրանցվել է 14 մահ. առողջացել է եւս 751 մարդ

armtimes.com-Հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25.542 դեպք, որից 14.048-ը՝ առողջացած, 443-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111.844 թեստավորում:

Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է: