70 տարին լրացած թոշակառուների համար կենսաթոշակը կավելանա 30 լարիով

Այսօրվանից, 70 տարին լրացած թոշակառուների համար կենսաթոշակը կավելանա 30 լարիով և կդառնա 250 լարի: Վրաստանի կառավարության որոշմամբ, ավելացած կենսաթոշակ կստանա մոտ 410 հազար թոշակառու:

Բացի այդ, բարձրալեռ շրջաններում բնակվող 70 տարին լրացած թոշակառուների համար կենսաթոշակը կկազմի 300 լարի, հաշվի առնելով, որ «Բարձրալեռ շրջանների զարգացման մասին» օրենքի համաձայն, լեռնային գոտում բնակվող թոշակառուներին տրվում է ամենամսյա լրացուցիչ գումար՝ պետական թոշակի 20 տոկոս քանակությամբ:

Կառավարությունում մեկնաբանում են, որ 2021 թվականի հունվարի մեկից կներդրվի կենսաթոշակների ինդեքսավորման կարգ, որի համաձայն, յուրաքանչյուր թոշակառուի կենսաթոշակը կավելանա գնաճի ցուցանիշից ոչ պակաս, այսինքն՝ գների աճը ազդեցություն չի ունենա իրական կենսաթոշակի ծավալի վրա, 70 տարին լրացած թոշակառուների համար գնաճին կավելանա իրական տնտեսական աճի 80 տոկոսը, այսինքն՝ թոշակի ամենամյա աճը կլինի վնաճից բարձր, չնայած դրան, գնաճի և տնտեսական աճի չափանիշներին, կենսաթոշակը կավելանա ոչ պակաս, քան 20 լարիով, իսկ 70 տարին լրացած անձանց համար, ոչ պակաս, քան 25 լարիով: