Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, ապաքինվել է ևս 2 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1010 դեպք:

Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 885:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը: