Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք, և ընդհանուր առմամբ վարակվածների թիվը աճել է մինչև 1028: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ապաքինվել է 4 մարդ և նրանց թիվը այժմ կազմում է 899:

Վրաստանում 15 մարդ մահացել է կորոնավիրուսից։