Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 19 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 19 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը աճել է մինչև 1104-ը: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ապաքինվածների թիվը կազմում է 912:

Բուժման համար արտասահմանից տեղափոխվել է 41 քաղաքացի:

Երկրում 16 մարդ մահացել է կորոնավիրուսից: