Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից երեքի վարակման աղբյուրը կապված է Լիլոյի շուկայի հետ

Այսօր Վրաստանում արձանագրված կորոնավիրուսային  վարակի նոր դեպքերից երեքը կապված է Լիլոյի շուկայի հետ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա էզուգբաիան:

Նրա խոսքով դեպքերից հինգը ներկրված է, ինչպես նաև, վարակված է բուժանձնակազմի երկու աշխատակից։

«13 պացիենտների վարակման պատմությունն այսպիսին է. Երեք պացիենտի վարակման աղբյուրը Լիլոյի տոնավաճառն է, մեկ պացիենտ՝ Գաչիանի, հինգ պացիենտ՝ ներկրված դեպք և այստեղից 4-ը բեռանատարի վարորդն է, մեկը՝ հաստատված դեպքի շփման շրջանակ, երկուսը՝ բուժանձնակազմի անդամ: Մեկ դեպքում այս պահին ընթանում է աղբյուրի որոնում»,- հայտարարել է Էզուգբաիան:

Հիշեցնենք, որ եկեկվա 19 դեպքերից 8 եւս կապված էր Լիլոյի շուկայի հետ։