Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 13 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 13 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է  1117-ը: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերականգնվել է ևս 5 մարդ,  նրանց թիվը այժմ 917 է:

Երկրում 16 մարդ մահացել է կորոնավիրուսից։