Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1145 դեպք: Ապաքինվել է ևս հինգ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 927։

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6459 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 353֊ը: