Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը այցելելով կարիքավոր ընտանիքներ

Սույն թվականի Հուլիսի 30-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը Ախալցխայում և հարակից գյուղերում բնակվող 17 սոցիալապես անապահով ընտանիքի սննդի փաթեթներ տրամադրեց։

Հիշեցնենք, որ Հուլիս ամսին Հոգևոր Տեսչությունը օգնել է 48 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրելով սննդի փաթեթներ, գումար և տակդիրներ։