Վրաստանում հաստատվել  է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք

Վրաստանում հաստատվել  է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք, և ընդհանուր առմամբ վարակվածների թիվը աճել է մինչև 1160: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ապաքինվեց ևս 6 հիվանդ, և նրանց թիվը այժմ 935 է:

Բուժման համար արտասահմանից տեղափոխվել են Վրաստանի 41 քաղաքացի:

Երկրում 17 մարդ է մահացել է կորոնավիրուսից:

6489 մարդ գտնվում է կարանտինային գոտում, 337-ը հիվանդանոցում  դիտարկման տակ: