Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին չի պատրաստվում դառնալ խորհրդարանի անդամ

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին չի պատրաստվում դառնալ խորհրդարանի անդամ կամ պաշտոն զբաղեցնել կառավարությունում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մերաբիշվիլին նշել է, որ նա ընդգրկվելու է քաղաքական պայքարում, բայց որևէ դիրքի չի զբաղեցնելու: Նա նաև ափսոսանք հայտնեց, որ հասարակությունը ընդդիմությունից լսում է ոչ թե այլընտրանքային առաջարկներ երկրի զարգացման վերաբերյալ, այլ  «մանդատների և տեղերի բաշխման» մասին: