Հայկական թաղերը պայթյունից մեծ վնասներ են կրել. Ահարոն Շխրտմեան

Երկու օր առաջ Բեյրութում տեղի ունեցած մեծ պայթյունի հետեւանքով հայկական թաղերը մեծապես տուժել են։ Այս մասին Akhaltskha.net-ին պատմեց լիբանանահայ հրապարակախոս, «Էրեբունի» կայքի խմբագիր Ահարոն Շխրտմեանը։

«Շատ ծանր օրեր են։ Հայկական թաղերը մեծապես մեծ վնասներ կրեցին, բավական խանութներ տներ, մեքենաներ,կալվածքներ քարուքանդ եղան։ Այսպիսի մեծ պայթյունի առաջին անգամ են մարդիկ ականատես լինում։ Սարսափելի վիճակ է ստեղծված։ Բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան նաեւ հայկական թաղերու մեջ եւ այդ վիրավորների թվում կան նաեւ բազմաթիվ հայեր»,- ասում է  «Էրեբունի» կայքի խմբագիր Ահարոն Շխրտմեանը։