Օգոստոսի 4-ի գիշերը Ախալցխայում վնասել են մահմեդական Մեսխեթցիների ավտոմեքենան

Երկու օր առաջ գիշերը վնասել են Ադրբեջանից Ախալցխա բնակության տեղափոխված Մեսխեթցի մահմեդականի ավտոմեքենան։

Վնասվել են  BMW մակնիշի մեքենայի առջևի և հետևի ապակիները, պատուհանները և լուսարձակները։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի չորսի գիշերվա ժամերին Տավառնի կոչվող թաղամասում։

Մեսխեթցի մահմեդականները կարծում են, որ նրանց մեքենան դիտավորյալ են վնասել, բայց պատճառները դժվարանում են բացատրել։ Տուժած ընտանիքը կարծում է, որ մեքենան վնասել են իրենց հարևանությամբ ապրող երիտասարդները։ 

Դեպքի առիթով ընթանում  է հետաքննություն։