Հայաստանից Լիբանան հումանիտար օգնության առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան

Հայաստանը դեպի Լիբանան մարդասիրական օգնությամբ 3 չվերթ կկազմակերպի: Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողբերգական դեպքի օնլայն քննարկման ժամանակ:

Առաջին չվերթը կիրականացվի օգոստոսի 8-ին, այդ չվերթով Բեյրութ կմեկնի Զարեհ Սինանյանը, որպեսզի տեղում գնահատի մասշտաբները: Պատվիրակության կազմում են նաեւ «Հայաստան» հիմնադրամի եւ խորհրդարանական խմբի ներկայացուցիչներ:

«Բնական է, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը օգնության ձեռք մեկնեցին եղբայրական Լիբանանին: Ժամանակին Լիբանանն ընդունել է Ցեղասպանությունից փախած հայերին»,-նշել է Սինանյանը:

Նա նշել է, որ հայկական կողմը չի ցանկանում տպավորություն ստեղծել, որ մեկնում է Լիբանան՝ օգնելու միայն հայերին: Նրա խոսքով՝ պատվիրակությունը տեղում կծանոթանա իրավիճակին, որպեսզի կարողանա օգտակար լինել Լիբանանի ժողովրդին երկարաժամկետ հեռանկարում:

Նա նաեւ հայտնել է, որ պատվիրակության հետ կմեկնեն նաեւ ԶԼՄ  ներկայացուցիչներ, ովքեր տեղում կլուսաբանեն իրադարձությունները: Այցի արդյունքներով Սինանյանը զեկույց կպատրաստի վարչապետին ներկայացնելու համար:

Աղբյուր՝