Վրաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք

Վրաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1213 դեպք:

Ապաքինվել է ևս 7 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 994:

Կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում մահացել է 17 պացիենտ: