Ախալքալաքի փողոցները վերահսկում են ոստիկանության ուժերը եւ հատուկ նշանակության ուժերը

Այս պահին Ախալքալաքի փողոցները վերահսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսկիկ Ամիրանաշվիլու խոսքերով իրավիճակը վերահսկելի է։

«Սա քրեական գործ է: Եղել է սպանության փաստ: Դրանից հետո սպանվածի հարազատները այրել են մի քանի տներ: Այս պահի դրությամբ ոստիկանությունը լիովին վերահսկում էր իրավիճակը », — ասում է Բեսիկ Ամիրանաշվիլին:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը և կրելը) հոդվածներով: