Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 25 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 25 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը աճել է մինչև 1250: Այս մասին տեղեկությունները թարմացվել  են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն աճել է 10-ով և կազմում է 1010:

Երկրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսից:

7,068 քաղաքացի գտնվում է կարանտինային գոտում, 242-ը հիվանդանոցում դիտարկման տակ:

Բուժման համար արտասահմանից տեղափոխվել են Վրաստանի 41 քաղաքացի: