Երկու ժամվա ընթացքում Ջավախքում երկու  երկրաշարժ է տեղի ունեցել

Երկու ժամվա ընթացքում Վրաստանում երկու  երկրաշարժ է տեղի ունեցել։

Մոտ կես ժամ տարբերությամբ երկու երկրաշարժ տեղի է ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:

Օգոստոսի 11-ին, Թբիլիսիի ժամանակով 23: 21-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանի Փարվանա գյուղից 26 կմ հեռավորության վրա գրանցվել է 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Արդեն 23:56-ին տեղի է ունեցել 2,2 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժ: Այս անգամ էպիկենտրոնը գտնվել է Փարվանայից 21 կմ հեռավորության վրա:

Ավերածությոնների մասին տեղեկություններ չկան։