Շնորավորում եմ Դիդգորոբայի առթիվ. Գիորգի Գախարիա

Շնորավորում եմ Դիդգորոբայի առթիվ: Սա եղել է Վրաստանի պատմության մեջ մեծագույն հաղթանակը, երկրի միասնության, երկրի համար անձնուրացության ամենամեծ օրինակը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին:

Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր օգոստոսի 12-ն է, Դիդգորոբա է և իհարկե, յուրաքանչյուր վրացու համար սա ոչ միայն պատմություն է, այլ՝ առօրյա:

«Դրա վառ օրինակն է նաև օգոստոսի 11-ը, երբ մենք հիշում էինք Շինդիսիի հերոսներին: Այսպիսին է մեր կյանքը, այս երկրի կյանքը, անընդհատ անձնուրացություն, պայքար: Ցավոք, այս տարի համավարակի պատճառով չենք նշում այս տոնը, սակայն վստահ եմ, որ յուրաքանչյուր վրացու համար սա ոչ միայն պատմական օր է, այլ՝ մեծագույն նշանակության և հերոսության փաստ»,- հայտարարել է վարչապետը:

Դիդգորի ճակատամարտը  տեղի է ունեցել 1121 թվականի օգոստոսի 12-ին Տփղիսի մերձակայքում գտնվող Դիդգոր բնակավայրում, մի կողմից՝ Սելջուկյան սուլթանության (և դաշնակիցների՝ Ելտկուզյանների, Շադդադյանների, Տփղիսի ամիրայության և Շահ Արմենների), մյուս կողմից՝ Վրաց թագավորության միջև։ Հատկանշական է, որ վրացական բանակում կռվում էին նաև զգալի ալաններ, ղփչաղներ, հայեր, ինչպես նաև ֆրանկյան խաչակիրներ։ Դա է պատճառը, որ ճակատամարտը հայտնի է նաև որպես վրաց խաչակրաց արշավանք։