Ջավախքի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար անհրաժեշտ է խմբավար

Ջավախքի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը փնտրում է խմբավար:

Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:

Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:
Անհրաժեշտ որակավորումներ՝
• Կազմակերպական հմտություններ,
• Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
• Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
• Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
• Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
• Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
• Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային պարտականություններ՝
• Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
• Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
• Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
• Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:

Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ ռեզյումե) ուղարկել info@jah.am հասցեին:

Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է: