Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը աճել է մինչև 1283-ը: 

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն աճել է 10-ով և կազմում է 1068:

7,718 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում:

Երկրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: