Վրաստանում ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին

Վրաստանում ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Եկատերինա Դեգբուաձեն:

Նրա խոսքերով ուսանողները կկարողանան վերադառնալ դասասենյակներ սեպտեմբերի 15-ին:

«Քանի որ մեր քաղաքացիների առողջական վիճակը ամենակարևորն է, ԿԳՆ-ն ակտիվորեն համագործակցել է Առողջապահության նախարարության հետ և նրանց կանոնակարգի հիման վրա մշակվել են առաջարկություններ դպրոցների համար», — ասաց Դեգբուաձեն: