Հայաստանի կառավարությունը օպերատիվ արձագանքեց Լիբանանում ստեղծված իրավիճակին.- ԱՄՆ Հայդուկ Միություն ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ամբողջ աշխարհը; Բեյրութը համարյա ամբողջությամբ ավիրվեց; Լիբանանահայ համայնքը ևս հայտնվեց ծանր վիճակի մեջ։Վերջին տարիներին Լիբանանում տիրող ծանր սոցիալ–տնտեսական վիճակն արդեն բնակչությանը դրել էր անելանելի դրության մեջ, այս աղետն էլ արդեն պատճառ դարձավ, որ լիբանանահայության մի մասը վերջնական որոշում կայացնի հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանի Կառավարությունը օպերատիվ արձագանքեց ստեղծված իրավիճակին։ Կառավարությանն առընթեր Սփյուռքի գործերով Գլխավոր Հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ օդանավերով մարդասիրական բեռներ ուղարկվեցին Լիբանան; Տեղում պրն Սինանյանի օժանդակությամբ կազմակերպվեց լիբանանահայերի առաջին խմբի վերադարձը Հայրենիք։ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հայրենադարձվող մեր հայրենակիցներին ապահովել բնակության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։

ԱՄՆ Հայդուկ և Գեոպոլիտիկ Ակումբ կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի և Արցախի իշխանություններին այս հայրենանվեր գործում, պատրաստակամություն են հայտնում իրենց հնարավորությունների չափով նպաստել այս անչափ կարևոր առաքելությանը։

Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է, Հայաստանի հզորությունը ամբողջ հայության հզորությունն է; Մեր պարտքն է մեր բոլոր կարողությունները դնել ի նպաստ Հայրենիքի հզորացման և բարգավաճման։

ԱՄՆ Հայդուկ Միություն
ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ