Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1361 դեպք:

Ապաքիների թիվը կրկին կազմում է 1098:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7235 մարդ: