Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպքեր

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպքեր, իսկ վարակվածների ընդհանուր թիվը աճել է 1.370-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն աճել է 10-ով և կազմում է 1108:

6903 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, 278-ը հիվանդանոցում  դիտարկման տակ:

Երկրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: