Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը աճել է մինչև 1394: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն աճել է 4-ով և կազմում է 1132:

6903 մարդ գտնվում է կարանտինային գոտում, 278-ը հիվանդանոցում դիտարկման տակ:

Երկրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: