Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք, և ընդհանուր առմամբ վարակվածների թիվը աճել է մինչև 1421: Այս մասին տեղեկությունները տեղադրված են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն աճել է 5-ով և կազմում է 1137-ը:

7,005 մարդ գտնվում է կարանտինային գոտում, 255-ը հիվանդանոցում դիտարկման տակ:

Երկրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: