Թորիա գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել  Ախալքալաքի  ոստիկանության շենքի դիմաց

Այսօր Ախալքալաքի  շրջանային դատարանի որոշումից հետո, որով դատարանը կալանքի տակ թողեց օգոստոսի 23-ին Թորյա գյուղի բնակիչների եւ ադրբեջանցի հովիվների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով ձերբակալվածներին, ոստիկանության դիմաց ցույց է տեղի ունեցել։ Թորիա գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել  Ախալքալաքի  ոստիկանության շենքի դիմաց, պահանջելով ազատ արձակել իրենց համագյուղացիներին:

Ձերբակալվածներից 3-ը Թորիա գյուղի բնակիչներ են իսկ 8-ը Նինոծմինդայի շրջան եկվոր հովիվներ։

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Կաթնատու գյուղի մոտակայքում, սահմանամերձ հատվածում, որտեղ գտնվում են Թորիա գյուղի ամառային արոտավայրերը, տեղի էր ունեցել բախում ադրբեջանցի հովիվների եւ տեղացիների միջեւ: