Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1447 դեպք:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվը ավելացել է 40-ով և կազմել 1190:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6010 մարդ: