Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Վրաստանում հաստատվել  է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Ընդհանուր Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 1462 դեպք:Ապաքինվածների թիվը կազմում է 1196:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:

Կարանտինի գոտում կա 5806 մարդ, բժշկական հսկողության տակ՝ 230-ը: