Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը աճել է 18-ով

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 18 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 1487-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության ստեղծած stopcov.ge հատուկ կայքում:

Վերականգնվածների թիվն աճել է 19-ով և կազմում է 1240:

5524 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 221-ը հիվանդանոցում գտնվում են հսկողության տակ:

Երկրում 19 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: