Հայաստանի թվով մոտ երեք տասնյակ քաղաքացիներ արդեն մի քանի օր է գտնվում են Վերին Լարսի անցակետում

Հայաստանի մինչև երեսուն քաղաքացի, որոնց շրջանում կան կանայք և երեխաներ, արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Վերին Լարսի անցակետում ՝ պահանջելով Վրաստանի իշխանություններից  թույլ տալ իրենց տարածքով վերադառնալ Հայաստան:

Այս խնդիր շուրջ Վրաստանի իշխանություններից արձագանքը դեռ չկա։

Վրաստանի ցամաքային սահմանները մոտ վեց ամիս ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փակ են մարդատար մեքենաների համար:

Սահմանը բաց է միայն Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Վերադարձող քաղաքացիները պարտադիր կերպով պետք է անցնեն կարանտինային շրջան։ Սահմանը բաց է նաեւ միջպետական բեռնափոխադրումների համար։