Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 34 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 34 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 1,684-ի: Այս մասին տեղեկատվությունը հասանելի են  կառավարության ստեղծած stopcov.ge հատուկ կայքում:

Վերականգնվածների թիվն աճել է 5-ով և կազմում է 1 315:

6020 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 299-ը ՝ հիվանդանոցում, բժիշկների հսկողության ներքո:

Երկրում 19 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: