Ախալցխայի քաղաքապետը եւ Սամցխե-Ջավախքի նահանգապետը հանդիպել են Գերմանիայից ժամանած հյուրի հետ

Այսօր Գերմանիայի կառավարության անունից փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել միջազգային համագործակցության գերմանական ծրագրի (GIZ) ՝ «Լավ կառավարում տեղական զարգացման համար» և Ախալցխայի քաղաքապետարանի միջև: Հուշագիրը ստորագրել են Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն և ծրագրի ղեկավար Քրիստոֆ Բայերը:

Հանդիպմանը մասնակցում էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին:

Հուշագիրը նախատեսում է մշակել քաղաքապետարանի պատկանող նախկին ռազմաբազայի տարածքի վերակառուցման հայեցակարգ։  Վթարային շենքերի ապամոնտաժման համար քաղաքապետարանին անհատույց կկազմակերպվի օգնության տրամադրում և թեմատիկ սեմինարների կազմակերպում:

Նշենք, որ Ռուսթավելի փողոցի  թիվ 124 ռազմաբազան, որը երկար տարիներ չեր օգտագործվում զգալիորեն դադաղեցրել էր քաղաքի զարգացումը:

Քաղաքապետարանի նպատակն է տարածքն ամբողջությամբ ինտեգրել քաղաքի համակարգին, ինչը խթան կհաղորդի Ախալցխայի զարգացմանը: Համաձայն հուշագրի, այդ նպատակով նախատեսվում է ակտիվ համագործակցություն գերմանական կողմի հետ: