Հենզել Մկոյանը հանդիպել է իր աջակիցների հետ

Հենզել Մկոյանը ակտիվացնում է իր նախընտրական քարոզչությունը որպես անկախ պատգամավորի թեկնածու։ Այսօր նա հրապարակել է Ֆեյսբուքում իր նախընտրական առաջին հանդիպումը երիտասարդության հետ։

«Այսօր ինձ հետ հանդիպման էին եկել տարբեր գյուղերից երիտասարդներ։ Հանդիպման նպատակը կապված էր առաջիկա՝ 2020 թվականի, խորհրդարանական ընտրությունների հետ։Նրանք եկել էին շնորհավորելու այն փաստը,որ նախաձեռնող խումբը առաջադրել է իմ թեկնածությունը։

Խորհրդարանական ընտրություններին կմասնակցեմ անկախ մեծամասնական պատգամավորի թեկնածուի կարգավիճակով։Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում։Երիտասարդները հավաստացրին իրենց աջակցության վերաբերյալ։

Շնորհակալ եմ, ի՛մ բարի և հավատարիմ բարեկամներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հենզել Մկոյանը։